ՀՀԿ խմբակցությունը Ծաղկաձորում պաշտոնապես առաջադրեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը
ՀՀԿ խմբակցությունը Ծաղկաձորում պաշտոնապես առաջադրեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը։
Այսօր՝ ապրիլի 14-ին, Ծաղկաձորում տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստ:
Գործադիր մարմինը կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ որոշել է ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Ինչպես հայտնեցին ՀՀկ մամուլի ծառայությունից, խորհրդի նիստում գործադիր մարմնի որոշումը ներկայացրել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը:
Խորհուրդը քննարկել է հարցը և միաձայն կողմ արտահայտվել թեկնածությանը: Ապրիլի 16-ին ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը պաշտոնապես կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը: