ՄամուլՏեսանյութ

«Հլը մոտ արի, տենամ՝ խի ես գոռում, ես քեզ 300 հազար դրամով աշխատանք կտամ». մարզպետը՝ ցուցարարին

«Հլը մոտ արի, տենամ՝ խի ես գոռում, ես քեզ 300 հազար դրամով աշխատանք կտամ». մարզպետը՝ ցուցարարին

Արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու հետ կապված բնակիչներին ծանուցումներ են եկել, չնայած իրենց նկատմամբ որեւէ հարկային վարչարարարություն չի իրականացվել: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երեւան-Մարտունի ճանապարհը փակած բնակիչների հետ հանդիպման եկած Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

Նշենք, որ այս պահին փակ է Մարտունի-Գավառ ճանապարհը: Գյուղացիները բողոքում են ՊԵԿ-ի նոր օրենսդրական փոփոխությունների դեմ, ըստ որի արտագնա աշխատանքի մեկնողները այլ պետություններում ստացված եկամուտից պետք է վճարեն եկամտային հարկ Հայաստանում:

Մարտունեցիները ճանապարհը փակել են համայնքի Ծակքար բնակավայրի հատվածում:

Կիսվել