Հիվանդասենյակ տեղափոխված կապիտանը դեռևս չի հարցաքննվել․ մանրամասներ
Հիվանդասենյակ տեղափոխված կապիտանը դեռևս չի հարցաքննվել․ մանրամասներ
Կապիտանը, որին պաշտոնական վարկածով մեղսագրվում է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում անզգուշությամբ հրդեհ բռնկելը, որի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, դեռեւս չի հարցաքննվել։
Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Աբրահամյանն ասաց, որ սպայի առողջական վիճակը դեռ թույլ չի տալիս իրականացնել քննչական գործողություններ։
Նշենք, որ այրվածքներ ստացած կապիտանը տեղափոխվել էր հիվանդասենյակ։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։