Հիվանդանոց տեղափոխված 80-ամյա կինը մահացել է
Հիվանդանոց տեղափոխված 80-ամյա կինը մահացել է
Նոյեմբերի 17-ին, ժամը 18.40-ին, «Լադա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Խորենացու փողոցում վրաերթի էր ենթարկել 80-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանությունից Bavnews.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 24-ին, ժամը 07.54-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 80-ամյա Սվետլանա Այդինյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն: