Մամուլ

Հիվանդանոց տեղափոխվածը Հրանտ Մարգարյանի որդին է, նրա վիճակը շատ ծանր է

Փափազյան փողոցից հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանի որդին է։ 

Մեր տեղեկություններով, նա ինքնասպանության փորձ է կատարել և ներկայումս գտնվում է հիվանդանոցում։

Ըստ Գագիկ Շամշյանի զենքը, որով նա ինքնասպանության փորձ է արել, եղել է իր անվամբ՝ Արցախի նախագահներից մեկի կողմից որպես պարգև տրամադրված։

Արմլուրի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխվածի վնասվածքը կոկորդի մասում է: Նրա վիճակը շատ ծանր է, Առաջին համալսարանական հիվանդանոցի բժիշկները պայքարում են երիտասարդի կյանքի համար: