«Հիշում եմ՝ ինչպես մատները մտցրեց մեջս». Էմիլի Ռատակովսկին պատմել է ինչպես են իրեն բռնաբարել
«Հիշում եմ՝ ինչպես մատները մտցրեց մեջս». Էմիլի Ռատակովսկին պատմել է ինչպես են իրեն բռնաբարել
29-ամյա մոդել, գործարար Էմիլի Ռատակովսկին պատմել է, թե ինչպես է սեռական բռնության ենթարկվել լուսանկարիչ Ջոնաթան Լեդերի կողմից:
Էմիլի Ռատակովսկին լուսանկարիչ Ջոնաթան Լեդերին մեղադրել է սեքսուալ ոտնձգությունների մեջ։ New York Magazine-ում Էմիլին սյունակ է գրել, որտեղ պատմել է դեպքի մասին։ Նրա խոսքով՝ լուսանկարչի տանը նկարահանումներ են եղել, և ինքը պետք է գիշերեր այնտեղ։
Ֆոտոսեսիայից հետո Էմիլին և Ջոնաթանն սկսել են զրուցել բազմոցի վրա: Մի պահ Էմիլին քնել է, սակայն կարճ ժամանակ անց արթնացել է, երբ ցավ է զգացել. Ջոնթանը սեռական բնույթի գործողություններ է կատարելիս եղել նրա նկատմամբ: Աղջիկը մի կողմ է հրել լուսանկարչի ձեռքը և վերջինս արագորեն թաքնվել է:
Մոդելը պատմել է, որ ոչ մի բան չի հիշում, բայց հիշում է՝ ինչպես է լուսանկարիչը մատներն իր մեջ մտցրել, ինչից հետո Էմիլին դուրս է հանել դրանք։
«Ես դողում էի, կուչ էի եկել ծածկոցի տակ: Նրա ոտքերը հպվում էր մերկ ոտքերիս: Ես էլ ինչ-որ պահի անուշադրությամբ ոտքս քսեցի նրա ոտքին, որպեսզի տաքանամ: Նա ասաց, որ իրեն դուր է գալիս «այդ բանը ոտքի հետ, որ ես անում եմ»: Այս պահը ես ավելի հստակ եմ հիշում, քան որևէ այլ բան»,- նշել է Էմիլին։
Ջոնաթան Լեդերը ամեն ինչ հերքել է ու մեղադրել Էմիլիին կեղծ լուրեր տարածելու մեջ։