Ազատ խոսք

«Հիշեցնեմ մերժվածներին ու դրանց կողակիցներին». Լևոն Գալստյան

«Հիշեցնեմ մերժվածներին ու դրանց կողակիցներին»:

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ռոբասերժական բանդայի ու դրանց հետ տարբեր տարիներին բազմիցս կոալիցվածների գործիքներն իրենց կարճ խելքով մտածում են, թե կարող են գողանալ ժողովրդի հեղափոխությունը։

Սրանք երևի լուրջ համոզված են, որ նոր կառավարության որոշակի թերացումներից օգտվելով՝ կարող են իրենց համար հետ վերադառնալու ճանապարհ բացել։

Հիշեցնեմ մերժվածներին ու դրանց կողակիցներին, որ հեղափոխությունն արել են ՀՀ քաղաքացիներն ու զորությունը հենց նրանցն է։

Իրենք են պատվիրակել ներկա կառավարիչներին աշխատել կառավարությունում և ԱԺ-ում ու իրենք էլ կորոշեն, թե ինչ անել իրենց հետ անհրաժեշտության դեպքում։

Եվ դա անելու համար ձեր կարիքը չի զգացվելու, որովհետև դուք անվերադարձ մերժվել եք Հայաստանի ժողովրդի կողմից ու հիմա ակտիվացել ու խոսում եք միայն այն պատճառով, որ համապատասխան վանդակավոր ճաղերով տեղերում չեք գտնվում»:

Կիսվել