Ազատ խոսքՄամուլ

Հին խոսք կա, «ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը»․ Արտակ Գալստյան

Հին խոսք կա, «ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը»․ Արտակ Գալստյան

Իրավապաշտպան Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

«ՓԱՍՏՈՐԵՆ ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ՃԻ՞ՇՏ ԷԻՆ, ՈՐ……….

Նախկինները եկան իշխանության 1998-ի պալատական հեղաշրջման, 1999թ-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության, 2008-ի մարտի մեկի, ընտրություններ կեղծելու, մարդկանց ազատազրկելու, այլ կերպ ասած արյան միջոցով:

20 տարվա իրենց կառավարման ընթացքում. Չի եղել գեթ մեկ ընտրություն, որ չկեղծվեր և արդյունքն էլ արտահայտեր ժողովրդի կամքը:

Նշեմ նաև, որ 20 տարիների ընթացքում, դեռևս երբեք իշխանությունը այնքան չի թիրախավորվել, որքան այսօր:

Նախկինների դեմ բողոքում էին, լուռ, իրենց տներում, հիմնականում շշուկով:
Վերջին 20 տարիների ընթացքում առաջին անգամ ժողովուրդը ընտրեց իր իշխանությունը, առաջին անգամ դրա արդյունքները արտահայտեցին ժողովրդի կամքը:

Եվ առաջին անգամ, ՀՀ ժողովուրդը սկսեց լայնամասշտաբ թիրախավորել իր իսկ ընտրության արդյունքը՝ իշխանությանը:

Ստացվում է նախկինները ճիշտ էին, որ իշխանության էին գալիս և պահում այն արյունով:

Դա իրենց ապահովում էր երջանիկ, առանց քննադատության և թիրախավորելու կառավարում:

Հ.Գ Հին խոսք կա, «ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը», սրա իմաստը այն է, որ ժողովուրդն է ընտրում իր կառավարիչներին:

Նախկիններին ժողովուրդը երբեք չի ընտրել և բնականաբար նրանց իշխանությանը արժանի չի եղել:

Այսօրվա իշխանություններին ընտրել է ժողովուրդը:

Կոչ կանեմ դժգոհ մեր քաղաքացիներին, վերջին բառերով իշխանություններին հայհոյելից հիշել, որ դրանով նրանք ամրագրում և որակական բնութագիր են տալիս այն իշխանությանը, որին որ իրենք արժանի են:

Խոսքս չի վերաբերվում առողջ քննադատողներին, իրոք իրավունքի համար պայքարողներին, այլ այն քաղաքացիներին, ովքեր իրենց դժգոհությունը արտահայտում են վերջին սեռական բնույթի հայհոյանքներով և պիտակավորում են իշխանություններին, սրպապղծությունից սկսած մինչև մանկապղծություն:

Ինչպես փորագրված էր Սողոմոն իմաստունի մատանու ներքին մասում, «սա էլ է անցողիկ»:

Կրկին անգամ առողջություն և համբերություն, բոլորիս»:

Կիսվել