Շոու-բիզնես

Հինգ ամիս առաջ այս օրը վերածեց մեր կյանքը դժոխքի․ խնդրում եմ, Պապ, ուժ տուր մեզ, որ անցնենք այս ամենի միջով․ Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը

Գիտե՞ք՝ որքան ցավալի է ապրել առանց հոր ջերմության, որքան դաժան է ամեն անգամ ինչ-որ բան անելիս չկարողանալ արցունքները զսպել ու ձայնով լաց լինել։ Գիտե՞ք՝ ինչ անարդար է ուղղակի այս իրականությունում ապրելը։

Այս մասին Ինստագրամի իր էջում գրել է Փարաքար համայնքի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի դուստրը՝ Մարինե Գրիգորյանը։

«Պապ, դու երբեք չես տեսնի ինձ հարսի սպիտակ շորով։ Լևոնի վերջին զանգին չես մասնակցի։ Սյուզիի հաջողություններով չես ուրախանա։ Տոմայի ձեռքը բռնած նրան առաջին դասարան չես ուղեկցի։ Մամայի կողքին կանգնած չես վայելի ձեր սերը։

Ինչպե՞ս ապրենք, Պապ ջան։ Ի՞նչ անենք, ասա, որ ցավը մեղմանա։ Հինգ ամիս առաջ այս օրը վերածեց մեր կյանքը դժոխքի։ Ես խնդրում եմ, Պապ, ուժ տուր մեզ, որ անցնենք այս ամենի միջով։

Ահավոր է ամեն անգամ Տոմայի աչուկներին նայել, երբ հույսով սպասում է քեզ, և ոչ` չի լինի ստել ասել, որ Պապան կգա, երկրում չէ, մի օր կզանգի, մի օր կգրի: Ո՛չ մեր Պապան երբեք չի գա, երբեք չի զանգի ու երբեք չի գրի ու մենք էլ երբեք նույն երջանկությունը չենք ունենա:

Պապ ջան, գիտեմ, որ հիմա երկնքից հետևում ես մեզ, ամեն բան տեսնում ու լսում ես։ Քեզ շատ ենք սիրում, պապ, ու կարոտում ենք անսահման։

Տեր Աստված, խնդրում եմ՝ մեր Պապայի հոգին լույսերի մեջ պահիր, օրհնիր մեր ընտանիքը, օգնիր դուրս գանք այս դաժան ցավի միջից»։

Կիսվեք ձեր էջում