Մամուլ

Հիմնանորոգվում է Քասախ գետի վրայով անցնող կամուրջը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Ծաղկունք և Ծիածան գյուղերը միացնող, Քասախ գետի վրայով անցնող կամուրջը։

Կատարվել են հիմքերի ամրացման աշխատանքներ։

Այժմ ընթանում է երթևեկելի հատվածի նորոգում։ Կամրջի թռիչքը 44մ է, լայնությունը՝ մոտ 11մ։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ»-ից։