«Հիմա սրան ո՞վ պիտի պատասխանի». Լևոն Բարսեղյան
«Հիմա սրան ո՞վ պիտի պատասխանի». Լևոն Բարսեղյան
«Ասպարեզ» մամուլի ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Օրինակ. Ալիևն ասել է. -Եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ուզում Ադրբեջանի հետ, ապա ինչո՞ւ է հարյուր միլիոնավոր դոլարի զենք առնում:
Հիմա սրան ո՞վ պիտի պատասխանի, օրինակ ասի, թե՝ նախ հարյուրավոր միլիոնների չէ, այլ միլիարդի է ու այդ թիվն աճելու է շարունակաբար, բացի այդ՝ Հայաստանի ներքին գործերին խառնվելու լիցենզիա դեռ ոչ մեկի չի տվել ՀՀ ժողովուրդը, բացի այդ՝ եթե Ադրբեջանն ուզում է խաղաղ ապրել Հայաստանի հետ, ապա ինչու է շատ ավելի մեծ գումարներ ծախսում զենքի ու զինամթերքի համար, կամ՝ տեղդ փոխիր լավ չի լսվում, այ օռանժ, կամ՝ նոգի ե՞սծ, տագդա խադի-խադի նա հյու …
Չէ, պատասխանող չկա, մեռանք բացատրելով»: