Հիմա էլ ջուրն են սալյարկա լցրել, հումանիտար միջանցք պահանջեք. Թաթուլ Հակոբյան
Հիմա էլ ջուրն են սալյարկա լցրել, հումանիտար միջանցք պահանջեք. Թաթուլ Հակոբյան
Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ես, որ որդի ունեմ էս հողում ամփոփված, պատրաստ եմ հանուն երկու բալիկներիս թողնել ու դուրս գալ էստեղից. տագնապի ու օգնության ձայներ Արցախից
– Բարև —, իսկ դու ի՞նչ ես մտածում, ի՞նչ կարող ենք անել, ի՞նչ պետք է անի Հայաստանը, Սփյուռքը:
– Հումանիտար միջանցք պահանջեք:
– Ումի՞ց:
– Միջազգային հանրությունից: Թող իրենց հովանու տակ ապահովվի մեր դուրս գալը ստեղից:
-Այսինքն, Արցախում մնալը այլև անհնար է:
– Այո: Անհնար է: Ես, որ որդի ունեմ էս հողում ամփոփված, պատրաստ եմ հանուն երկու բալիկներիս թողնել ու դուրս գալ էստեղից: Պետք չէ քաղաքական երկերեսանիություն անել, թե մնանք ու հայկական պահենք Արցախը
– Կներես:
– Հիմա էլ ջուրն են սալյարկա լցրել: Իսկ քաղաքի բոլոր աղբյուրները նրանց վերահսկողության տակ են:
24 սեպտեմբեր, 2023թ»