Մամուլ

Հիմա արդեն կասկածում եմ՝ արդյո՞ք նույն մարդուն եմ հանդիպել Եռաբլուրում․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր հասցեին հնչող մեկնաբանություններին և այն տեսակետին, որ Եռաբլուրում սպառնացել է զոհվածի ծնողներին։

«Չէի պատկերացնի, որ այս կինը կարող է այսքան գրագետ եւ քաղցրալեզու խոսել։ Հիմա արդեն կասկածում եմ՝ արդյո՞ք նույն մարդուն եմ հանդիպել Եռաբլուրում։

Ինչ վերաբերում է հնչող մեկնաբանություններին, չեմ բացառում, որ դրանք նրա սիրտը թեթեւացնում են, ավելին՝ հուսո’վ եմ, որ թեթեւացնում են։

Եւ այնուամենայնիվ՝ դրանք ընդամենը չիմացության եւ անբարո քարոզչության հետեւանք են։

Հ.Գ. Մամաներից մեկը մի օր ինձ սպառնում էր մանկահասակ երեխայիս իր ձեռքով կտրտել, դագաղի մեջ դնել ու տալ ինձ։ Հետաքրքիր է ինքն էլ է՞ այս կնոջ նման կրթված, գրագետ, հաճելի, թե՞ այնուամենայնիվ կրթական ցենզի եւ աշխարհընկալման խնդիր կա նման պահվածքում»։