Հիմալայներում սառցաբեկորը պոկվել է ավերելով մոտակա գյուղերի բնակչությանը
Հիմալայներում սառցաբեկորը պոկվել է ավերելով մոտակա գյուղերի բնակչությանը
Այսօր առավոտյան Հիմալայներում սառցաբեկորը պոկվել եւ մխրճվել է ամբարտակի մեջ․ ենթադրվում է, որ զոհվել է մինչեւ 150 մարդ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Ջրհեղեղի հետեւանքով սկսվել է մոտակա գյուղերի բնակչության տարհանումը: «Հստակ թիվը դեռ չի հաստատվել, սակայն 100-150 մարդ համարվում է անհետ կորած և զոհված»,- Reuters-ին հայտնել են հնդկական նահանգներից մեկի վարչակազմից:
Ըստ աղբյուրի՝ ականատեսն ասել է, որ տեսել է փոշուց, քարերից եւ ջրից կազմված պատ, երբ ձնահյուսն ընկել է ներքեւ գետի ուղղությամբ: Տեղի բնակիչները մտահոգվում են, որ զոհվել են մարդիկ, որոնք աշխատել են մոտակայքում գտնվող հիդրոէներգետիկ նախագծի շուրջ, ինչպես նաեւ գյուղացիներն ու հովիվներ, որոնք գտնվել են գետի մոտակայքում: