Մամուլ

ՀԷՑ-ի գործը․ ի՞նչ է բացահայտում ՀԾԿՀ նախագահը

NEWS.am–ը գրում է․

NEWS.am–ը օգոստոսի 27-ին, գրությամբ դիմել էր ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին` խնդրելով պատասխանել մի քանի հարցերի, մասնավորապես՝

Տրամադրել «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ ՀՀ ՀԾԿՀ պաշտոնական դիտողություններն ու առաջարկությունները և դրանց ուղարկման ամսաթիվն ու գրության համարը:

Ինչպե՞ս է Մեսրոպ Մեսրոպյանը նախապես որոշել, որ ՀՀ ՀԾԿՀ աշխատակազմի համապատասխան վարչության թափուր մնացած պաշտոնին նշանակվելու է Մեսրոպյանի ներկայիս խորհդական Մերի Ղազարյանը։

Տրամադրել 2024 թվականի հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը ՀՀ ՀԾԿՀ-ին և «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին ուղղված սպառողների դիմում-բողոքների ընդհանուր քանակը:

ՀՀ ՀԾԿՀ-ի գրավոր պատասխանը մեր հարցմանը ստացանք սեպտեմբերի 8-ին: Ստորև ներկայացնենք մեր վերլուծությունները, ելնելող ՀՀ ՀԾԿՀ նախագահի պատասխաններից:

Առաջին հարցի վերաբերյալ:

NEWS.am-ին սույն թվականի օգոստոսի 6-ին Մեսրոպ Մեսրոպյանը ասել էր (տես 14 րոպե 44 վարկյանից սկսած), որ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիակյի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը շրջանառվել են ՀՀ ՀԾԿՀ-ում, և այդ մասով հանձնաժողովն իր դիտողությունները և առաջարկությունները տվել է օրենքի նախագծին: Մեսրոպյանը հայտնում է, որ սկզբից օրենքի նախագծերին կատեգորիկ հակադարձել են, եղել են և բաներ, որոնց տվել են իրենց դրական եզրակացությունը և արդյունքում ծնվել է այն, ինչ տրվել է։ ՀՀ ՀԾԿՀ-ի նախագահի մեզ տրված գրավոր, անորոշ պատասխանից առնվազն երկու հարց է ծագում: Նախ, ՀՀ օրենսդրության համաձայն, օրենքների նախագծերը, մինչև ՀՀ ԱԺ-ում քննարկելը, պետք է պաշտոնապես ուղարկվեն այն պետական մարմնի կարծիքին, ում վերաբերում են այդ օրենքի նախագծերը, և արդեն ՀՀ ԱԺ-ի ստորադասային հանձնաժողովներում քննարկվում են այդ կարծիքները, և որպես հիմք, անկախ արդյունքից, կցվում են օրնեսդրական նախագծի փաթեթին: Այդ ամենը պետք է իրականացվի անկախ այն հանգամանքից՝ արդյոք այդ նախագծերն արտահերթ են քննարկվելու ԱԺ-ում, թե նորմալ ընթացակարգով: Հանձնաժողովի նախագահի պատասխանը, որ այդ նախագծերը քննարկվել են ՀԾԿՀ–ի հետ աշխատանքային կարգով, առնվազն տարակուսանք է առաջացնում` ՀՀ օրենսդրության պահանջերի հետ կապված, ու զավեշտալի է, որ դրա վերաբերյալ Մեսրոպ Մեսրոպյանը հայտնում է գրավոր: Երկրորդ հարցը կապված է Մեսրոպյանի այդ նույն հարցազրույցում հայտնած այն իրավակարգավորումների հետ, որոնք եղել են նշված օրենքների նախագծերում, և որոնց սկզբում ՀՀ ՀԾԿՀ-ն, Մեսրոպյանի բնորոշմամբ «կատեգորիկ հակադարձել է»։ Ի՞նչ է հետո փոխվել այդ նախագծերում, որ այդ նույն ՀԾԿՀ-ն համաձայնել է ՀԾԿՀ-ի ամենակարևոր սկզբունքից` այն է կոլլեգիալ մարմնին կոլեգիալության իրավունքից օրենսդրորեն զրկելուն։ Մեր կարծիքով երկու տաբերակ կա. կամ օրենսդիրը չի էլ հարցրել ՀՀ ՀԾԿՀ-ի կարծիքը (դրա համար էլ ոչ մի գրավոր հիմք չկա), կամ էլ օրենքի նախագծերի հեղինակը հենց ՀԾԿՀ-ն է: Վերջին դեպքում ուղղակի ակնհայտ է, որ ՀԾԿՀ-ի անդամները, հասկանալով թե ինչի մեջ են հայտնվելու, ամբողջ պատասխանատվությունը օրենսդրորեն բարդել են Մեսրոպյանի վրա:

Երկրորդ հարցի վերաբերյալ:

Հարցը ՀՀ ՀԾԿՀ-ի աշխատակազմի թափուր մնացած վարչության պետի պաշտոնի մասով ամբողջովին ուրիշ էր: Այն ինչ ՀԾԿՀ–ն պատասխանել է, նորություն չէ: Հարցրել էինք՝ ճի՞շտ է արդյոք, որ Մեսրոպյանը հավաքել է այդ վարչության կազմին և հայտարարել, որ որոշել է վարչության պետ նշանակել իր ներկայիս խորհրդական Մերի Ղազարյանին։ Մեր տեղեկատվական աղբյուրներից ճշտեցինք, որ սեպտեմբերի 25-ին՝   ժամը 11:00-ին, Տերյան 89-ը հասցեում գտնվող՝ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում տեղի է ունենալու այդ պաշտոնի թափուր տեղի համար մրցույթը, որին դիմած երկու մասնակիցներից մեկը հենց Մերի Ղազարյանն է:

Երրորդ հարցի վերաբերյալ:

Հարցը «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի առնչությամբ էր: Այս հարցին ՀԾԿՀ նախագահի գրությունը պատասխանի տեսանկյունից լիարժեք չէր, մենք կփորձենք բացակայող տեղեկատվությունը ստանալ այլ, պատասխանատու պետական մարմիններից, սակայն այն ինչ մեզ տրամադրվել և ՀՀ ՀԾԿՀ-ի կայքում հաշվետվությունների տեսքով ներկայացված է, թույլ է տալիս մեզ կատարել մի պարզ հաշվարկ: Մասնավորապես, եթե ՀԾԿՀ կայքի տվյալները ճշգրիտ են, ստացվում է, որ 2024 թվականի սկզբին «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն ունի շուրջ 650․000 (վեց հարյուր հիսուն հազար) բաժանորդ: Ըստ կայքում տեղադրված հաշվետվության՝ այդ նույն՝ 2024 թվականին, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն, ընդհանուր, ստացել է 1015 գրավոր և հավաքական 520․881 բանավոր դիմում-բողոք։ Ստացվում է, որ 2024 թվականին ընկերության բաժանորդների շուրջ 80%-ը (մեկ բաժանորդի հաշվով 0,8 բաժանորդ) բողոքել են մատուցվող ջրամատակարարման ծառայությունից:

Հաշվարկել ենք նաև, կայքում տեղադրված՝ ՀԷՑ ՓԲԸ-ին վերաբերող հաշվետվությունը 2024 թվականին ընկերությանն ուղղված դիմում-բողոքների վերաբերյալ: Մասնավորապես, ստացվում է, որ 2024 թվականի սկզբին ՀԷՑ ՓԲԸ-ն ունի շուրջ 1․080․000 (մեկ միլիոն ութսուն հազար) բաժանորդ: Ըստ կայքում տեղադրած հաշվետվության՝ այդ նույն՝ 2024 թվականին ՀԷՑ ՓԲԸ-ն ընդհանուր ստացել է 12․245 գրավոր և հավաքական 345․997 բանավոր դիմում-բողոքներ: Ստացվում է, որ 2024 թվականին ՀԷՑ բաժանորդների շուրջ 30%-ը (մեկ բաժանորդի հաշվով 0,3 բաժանորդ) բողոքել են մատուցվող էլեկտրական էներգիայի մատակարարման ծառայությունից:

Նշենք, երկու ընկերությունների բողոքների քանակը, գրեթե նույն ձևով պահմանվել է 2025 թվականի 2-րդ կիսամյակում: Հարց է առաջանում` ՀՀ ՀԾԿՀ-ի պաշտոնական կայքում տեղադրված երկու ընկերություններին սպառողների կողմից ուղղված դիմում-բողոքների վերլուծության արդյունքում ինչպե՞ս է որոշվել, որ ՀԷՑ-ում «կառավարման ճգնաժամ է», իսկ «Վիոլիա ջուն» ՓԲԸ-ում չկա ճգնաժամ։ Առավել ևս, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հանդիսանում է պետական սեփականություն և տրված է կառավարման մասնավոր, ֆրանսիական ընկերությանը:

Տեղեկատվության համավաստիության ճշգրտման համար կարող էք այցելել ՀՀ ՀԾԿՀ-ի կայք  հետևյալ հղումներով.

https://www.psrc.am/contents/fields/water/water_service_quality_indicators,

https://www.psrc.am/contents/fields/electric_energy/el_energy_service_quality_indicators