Մամուլ

ՀԷՑ-ից տեղեկացնում են

ՀԷՑ-ից տեղեկացնում են

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է՝ երեկ ժամը 22:33-ին «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Շահումյան 2» ենթակայանում ավտոմատիկայի անջատման պատճառով հոսանքազրկվել են Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի մեծ մասը, Հարավ-Արևմտյան թաղամասն ամբողջությամբ, Կենտրոն վարչական շրջանի մեծ հատված:

22:45 վերականգնվել է, բացի Կենտրոն վարչական շրջանից մնացած բոլոր վարչական շրջանների էլեկտրամատակարարումը, 23:02 վերականգնվել է Կենտրոն վարչական շրջանի էլեկտրամատակարարումը:

Կիսվել