Ազատ խոսք

ՀԷՑ-ը վերածվել է կուսակցական մարմնի ու ավելին` նախընտրական շտաբի․ Արման Թաթոյան

Պարզվում է` իշխանությունը 3,250,000 ԱՄՆ դոլար է վճարում պետական բյուջեից, որ իր իսկ գործած ապօրինության պատճառով ՀԷՑ-ի «ազգայնացման» գործով Հայաստանի շահերը ներկայացվեն Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում ու դա արել է մեկ անձից գնման ընթացակարգով: Ընդ որում, այս գումարը չի ներառում հարկերը, փորձագիտական ու այլ ծախսեր:

Այսինքնստացվում է, որ ՔՊ-ն իր քաղաքական շահերի համար «ազգայնացնում է» ՀԷՑ-ը և մեր երկրի անվտանգության համար ռազմավարական նշանակության այդ օբյեկտը շարունակաբար հեղեղում ՔՊ կուսակցականներով, որոնք քաղաքական թիմի անդամներ են և որոնց էներգետիկ բնագավառի փորձի վերաբերյալ որևէ տեղեկություն գտնել հնարավոր չէ։ Փաստացի, ՀԷՑ-ը վերածվել է կուսակցական մարմնի ու ավելին նախընտրական շտաբի:

Սրանով լուրջ վնաս են հասցրել Հայաստանի միջազգային հեղինակությանը և ներդրումային միջազգային իմիջին, որի վերականգնումը տարիների ջանքեր է պահանջելու:

Սա ևս մեկ ապացույց է, որ երկրում հաստատված է կուսակցապետություն և անձնիշխանություն։