ՀԷՑ-ը բարերարից խլում են, տալիս Ջի Թի Բի-ի սեփականատիրոջը. ո՞վ է նա
ArmLur.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ Ռոմանոս Պետրոսյանը քիչ առաջ ՀԷՑ է կանչել ՋԻ ԹԻ ԲԻ ընկերության սեփականատեր՝ Գրիգոր Տեր-Ղազարյանին և նրանք մտադրություն ունեն ՀԷՑ-ի բաժնեմասերը վաճառել կամ այլ եղանակով օտարել ՋԻ ԹԻ ԲԻ ընկերության սեփականատեր, ՔՊ-ի սիրելի գործարար՝ Գրիգոր Տեր-Ղազարյանին։
Հիշեցնենք, Գրիգոր Տեր-Ղազարյանը «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ՝ Արամ Զավենի Սարգսյանի եղբայր՝ Արմեն Սարգսյանի փեսան է, որը այս պահին միակ կուսակցությունն է, որ Երևանի քաղաքապետարանում կուալիցիոն սկզբունքով համագործակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, այսինքն իշխանամետ կուսակցության փեսան է։
Այլ կերպ ասած ՀԷՑ-ը բարերարից խլում են, որպեսզի տան ՔՊ-ի և«Հանրապետության փեսա» Գրիգոր Տեր-Ղազարյանին։