Հզոր պայթյուններ՝ Երևանի փողոցներից մեկում
Րոպեներ առաջ երկու հզոր պայթյուն է լսվել Երևանի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում:
Մայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ այրվում են 4 տրանսպորտային միջոցներ, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։
Տուժածների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Տեսանյութը Bavnews.am-ի տելեգրամ ալիքում https://t.me/+jyProkfHURs0MjEy