Աշխարհ

Հզոր պայթյուն՝ Աֆղանստանի փոխվարչապետի տան մոտ. կա 24 զոհ

Pajhwok գործակալությունը հայտում է,որ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի արևմուտքում երկրորդ փոխվարչապետ Մուհամմադ Մոհակիկի տան մոտ ուժգին պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է 24 մարդ։

Նշվում է, որ մահապարտ ահաբեկիչն ականապատված մեքենա է պայթեցրել։ Վիրավորների թիվը գերազանցում է 40-ը:

Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը։

Կիսվել