Հերոս հրետանավորները չթողնելով մարտական դիրքը հակառակորդի կենդանի ուժն ու ռազմական գույքն են ոչնչացրել
Հերոս հրետանավորները չթողնելով մարտական դիրքը հակառակորդի կենդանի ուժն ու ռազմական գույքն են ոչնչացրել
Լեյտենանտ Սասուն Հակոբյանը, դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Արթուր Աբրահամյանը, նշանառու, շարքային Միքայել Մանուկյանը ներկայացված են «Արիության համար» մեդալների: Այս մասին հայտնում են ԱՀ Պաշտպանության բանակից:
«Հերոս հրետանավորները
2020 թվականի սեպտեմբերի 27-ին, գտնվելով շրջափակման մեջ, վտանգը հաշվի չառնելով և չթողնելով մարտական դիրքը, անձնական խիզախությամբ, ինքնուրույն մարտական խնդիրներ են իրականացրել և հակառակորդի կենդանի ուժն ու ռազմական գույքը ոչնչացրել 82 միլիմետրանոց ականանետային մարտկոցի կառավարման դասակի հրամանատար, լեյտենանտ Սասուն Հակոբյանը, դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Արթուր Աբրահամյանը, նշանառու, շարքային Միքայել Մանուկյանը: Երեքն էլ ներկայացված են ԱՀ «Արիության համար» մեդալների»,- հայտնում են ՊԲ-ից: