Հերթը հասավ Լյովա Երանոսյանին. նրան կանչել են ՀՔԾ. «Հրապարակ»
Հերթը հասավ Լյովա Երանոսյանին. նրան կանչել են ՀՔԾ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության:
Տեղեկությունը ՀՔԾ-ից մեզ հետ զրույցում չմեկնաբանեցին՝ նշելով, որ այս պահին ոչինչ չեն կարող ասել:
Նշենք, որ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լյովա Երանոսյանը ազատվել էր աշխատանքից:
Նշենք նաև, որ Երանոսյանի անվան հետ կապված բազմաթիվ աղմկահարույց միջադեպեր կան: 2017 թվականի մարտի 21-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում բախում էր տեղի ունեցել փոխոստիկանապետի եղբոր եւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների միջեւ:
Հրապարակված տեսանյութերում երեւում էր, որ միջադեպին մասնակցել է նաեւ Երանոսյանը:
Աղմկահարույց դեպք էր տեղի ունեցել նաեւ հեղափոխության օրերին, երբ Երանոսյանը ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին սպառնում է եւ հայհոյում: Վերջինս էլ ջրի շշով հարվածում է նրան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում