Հերթը հասավ Արմավիրի մարզի բնակիչներին. ահազանգ կա (Տեսանյութ)
Հերթը հասավ Արմավիրի մարզի բնակիչներին. ահազանգ կա (Տեսանյութ)
ArmLur.am-ի խմբագրություն են ահազանգել Արմավիրի մարզի բնակիչները եւ հայտնել, որ մարզում խուճապ կա, քանի որ սահմանից մտահոգիչ տեղեկություններ են ստացել:
Ըստ բնակիչների` Թուրքիայի սահմանից ՀՀ սահման են անցել այլ ազգի մի խումբ անձինք, ինչը բացահայտել են ՀՀ ԱԱԾ-ն, ռուս խաղաղապահները եւ կոնկրետ քայլեր են իրականացվում այդ ուղղությամբ:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, ռուս խաղաղապահները փակել են սահմանը եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ որոնողական աշխատանքներ են իրականացնում՝ հասկանալու համար, թե Թուրքիայի սահմանից ՀՀ սահմանը հատած այլազգի քաղաքացիները դիվերսանտնե՞ր են, թե՞ սովորական սահմանախախտներ, որոնք տարբեր պատճառներով ներխուժել են Հայաստան:
Ստեղծված իրավիճակի շուրջ ArmLur.am-ը զրուցեց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի հետ, ով տեղեկացրեց, որ մեզանից է առաջին անգամ լսում այդ դեպքի մասին ՝ հիշատակելով, որ նախկինում նման դեպքեր էլի են եղել:
Ստեղծված իրավիճակի մասով ArmLur.am-ը նաեւ հարցում ուղարկեց ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն՝ խնդրելով հերքել կամ հաստատել բնակիչներից ստացած ահազանգը: ԱԱԾ-ից էլ հայտնեցին, որ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Տեսանյութը ստորև