Մամուլ

Հերթական վթարը՝ Երևանում. մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճանապարհի ցուցանակը

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ նոյեմբերի 21-ին, ավտովթար է Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 21-ամյա Արմեն Ս.-ի վարած «Mercedes» մակնիշի և Արմավիրի մարզի բակիչ 23-ամյա Դավիթ Մ.-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ավտոմեքենաներից մեկը կոտրել է խաչմերուկում տեղակայված, հետիոտնի համար նախատեսված լուսացույցը, փողոցների ցուցանակը, ծաղկի խանութի դրսի կողմից մի հատված: 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարրության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Ռաֆիկ Պռազյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արա Մելքոնյանն ու կրտսեր պարեկ Համլետ Հարությունյանը: 

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում: 

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։