Մամուլ

Հերթական սպառնալիքը. Թուրքիան չափերն անցավ

Հերթական սպառնալիքը. Թուրքիան չափերն անցավ

Թուրքիայի նախագահն ասել է, որ իրենք տարածաշրջանում ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի որոշումների հիման վրա Վրաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմամբ հակամարտությունների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման կողմնակից են։

Հերթական անգամ հանդես է եկել նաև Թուրքիայի պաշտպանության նախարարը: Այս անգամ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում, ըստ ադրբեջանական գործակալությունների հաղորդագրության՝ «հայկական գնդակից սպանված» ադրբեջանցի զինծառայողի՝ Էլշեն Մեմմեդովի թեմային։

Այդ մասին, ըստ Ermenihaber.am-ի՝ գրառում է արվել Թուրքիայի ՊՆ-ի Twitter-ի պաշտոնական էջում։ Թուրքական ռազմական գերատեսչությունը Հայաստանին մեղադրել է «հրադադարի ռեժիմի խախտման մեջ» և զգուշացրել, որ Հայաստանը իսկույն «դադարեցնի կրակի հետ խաղալը»։

Թուրք-ադրբեջանական քարոզչական շեշտերը կրող նշյալ հայտարարությունը երկրորդել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ըստ նրա ձևակերպումների՝ Հայաստանը պիտի դադարեցնի «ագրեսիան և խելքը գլուխը հավաքի»։ Չավուշօղլուն մեկ անգամ ևս շեշտել է, որ Թուրքիան շարունակելու է լինել եղբայրական Ադրբեջանի կողքին։

Հիմա հայկական կողմի համար լուրջ խնդիր կա՝ դիմակայել թուրք-ադրբեջանական հարձակմանը՝ դիվանագիտական ճակատում, մյուս կողմից էլ չեզոքացնել նրանց՝ պատերազմ հրահրելու նպատակը:

Կիսվել