Հերթական շմոլ գազի թունավորմամբ մի ամբողջ ընտանիք, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոցներ
Հերթական շմոլ գազի թունավորմամբ մի ամբողջ ընտանիք, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոցներ
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 2-ին, շմոլ գազի թունավորմամբ հերթական դեպքն է տեղի ունեցել հանրապետությունում։
Ժամը 20։20-ի սահմաններում Արմավիրի մարզի Արևաշող գյուղի տներից մեկից «Աստղիկ» բժշկական կենտրոն են տեղափոխվել տան անդամները։
Ընտանիքի անդամները իիվանդանոց են տեղափոխվել «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ և տեղափոխվածների մեջ կա նաև 2 երեխա։
Երեխաներն էլ տեղափոխվել են «Մուրացան» մանկական հիվանդանոց։
Շնորհիվ Էջմիածնի հիվանդանոցի շտապօգնության, «Աստղիկ» և «Մուրացան» բժշկական կենտրոնների բժիշկների՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Ապահովության համար նրանք 1 օր մնալու են բժիշկների հսկողության տակ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում