Մամուլ

Հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության բժիշկների հետ․ փակել են սենյակներից մեկի դուռը` սպառնացել, որ ամեն գնով փրկեն իրենց մոր կյանքը

Հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության բժիշկների հետ․ փակել են սենյակներից մեկի դուռը` սպառնացել, որ ամեն գնով փրկեն իրենց մոր կյանքը

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հերթական զազրելի դեպքն է տեղի ունեցել. կիզակետում նորից շտապօգնության բժիշկներն են:

Քաղաքացու կանչով տվյալ հասցե մեկնած շտապօգնության խումբը բռնության է ենթարկվել օգնության կարիք ունեցող անձի որդիների կողմից: Մասնավորապես, վերջիններս բժիշկների առջև փակել են սենյակներից մեկի դուռը, դանակով սպառնացել, որ ամեն գնով պետք է փրկեն իրենց մոր կյանքը:

Բուժօգնության խմբի անդամներից մեկը վերջիններիս համոզել է սենյակից դուրս գալ՝ մեքենայում եղած հատուկ բժշկական սարքավորումը վերև բարձրացնելու պատրվակով, հենց այդ ընթացքում էլ նա ահազանգել է ոստիկանություն, որոնց էլ հաջողվել է կանխել միջադեպի հնարավոր ողբերգական ավարտը:

Հավելեմ, որ բժիշկերին հաջողվել է կայունացնել օգնության կարիք ունեցող քաղաքացու վիճակը, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց:

Կիսվել