«Հերթական անգամ համոզվեցի, որ Պարոն Օսիպյանը բացառիկ անձնավորություն է»․Շանթ Հարությունյանի որդի՝ Շահեն Հարությունյան
Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանն, իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այսօր, պարոն Օսիպյանի հրավերով, մեր ընտանիքով հյուրընկալվեցինք նրանց բնակարանում։
Շուրջ 5 տարի միասին փողոցում՝ հակառակ բևեռներում, պայքարի մեջ էինք, և ի վերջո մենք՝ որպես ՀՀ ազատ և հաղթանակած քաղաքացիներ ի սրտե և ջերմորեն հանդիպում ունեցանք արդեն ՀՀ ոստիկանապետին և նրա ընտանիքին։
Հերթական անգամ համոզվեցի, որ պարոն Օսիպյանը բացառիկ անձնավորություն է եղել նախկին կոռումպացված համակարգում։
Պարո՛ն ոստիկանապետ, Ձեզ և ձեր ընտանիքին մաղթում եմ համբերություն և բարօրություն»։