Հետո էլ կասի ձեզ կանչեցի օգնեք՝ չեկաք դրա համար հրդեհը չմարվեց․ Գայանե Ասլամազյան
Դերասանուհի Գայանե Ասլամազյանը գրում է․
«Սա էլ Մաս II է՞…
Ի՞նչ է նշանակում հրդեհի դեմ պայքարի կանչել կամավորների:
Ի՞նչ պիտի անեն, նոր զոհեր տա՞ն:
ԱՄՆ-ում պարբերաբար սարսափելի հրդեհներ են լինում և երբևէ, չնայած նրա, որ մասնագետները կարող են չհերիքել բանից անտեղյակ մարդկանց անգամ մոտ չեն թողնում:
Սա էլ նո՞ր բան է… հետո էլ ասի- ես ձեզ կանչեցի օգնեք՝ չեկաք, ու էլի իր պատասխանատվությունը բարդի ժողովրդի վրա ….»։



