Ազատ խոսք

«Հետո էլ ասում եք՝ օմեգա չի, դավաճան չի, կապիտուլյանտ չի». Աննա Մկրտչյան

«Հետո էլ ասում եք՝ օմեգա չի, դավաճան չի, կապիտուլյանտ չի». Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արցախի էջը իշխանազաթները փակել են: Ո’չ գնում են, ո’չ խոսում, ո’չ էլ վարքն է Արցախի մասին հիշատակում:Հերթը Հայոց պատմության հաջորդ էջինն է: Հայոց Ցեղասպանության ուրացմանը:

Բարձրացրածս հարցերի պատասխաններն ուղղորդում են գտնել կառավարության ծրագրում:Նայել եմ: Մի քանի անշունչ տող: Ընդհանրական ձևակերպում: Ոչ մի խոսք Ցեղասպան վարչակարգերի ու դրանց իրավահաջորդների պատմաքաղաքական և իրավական պատասխանատվության մասին:

Ցեղասպանության մասին հիշատակումը միանգամից մեղմել են թուրքի համար, անհասկանալի կերպով այն կապելով տարածաշրջանային լարվածությունների հետ: Ասեմ պարզ, ասում են հիշում ենք Ցեղասպանության մասին, բայց թու’րք եթե կլարվես չենք հիշի:

orakarg

Ու սա այն դեպքում, երբ Հայ ժողովրդի կողմից ունենք ընդունված Համահայկական հռչակագիր, համապարփակ ներկայացված է մեր անելիքները, խնդիրներն ու նպատակները:

Այդ հռչակագիրն ընդունվել է նախագահ Սերժ Սարգսյանի օրոք (ՀՀ հանրության, սփյուռքի մեր կառույցների հետ լայնածավալ քննարկումների արդյունքում), որը չի խուսափել գրել Օսմանյան կայսրության, Թուրքիայի իրավահաջորդության, պատասխանատվության, մեր պահանջների ու իրավատերը լինելու և դրա համար առանց սահմանափակումների պայքարելու մասին:

Լավ: Եթե Ձեր « դուխը» այդքան չի հերիքում Համահայկական հռչակագրի դրույթները վերարտադրելուն, գոնե Ձեր գրած, հազար անգամ իրականությունը մեղմացրած տեքստին միսուարյուն տվեք` բարձրաձայնե’ք, գործե’ք: Գոնե Ձեր իսկ զավթած Աժ-ի ամբիոնից: Գոնե այս պայմաններում, թուրքի աչքից հեռու:

Հետո էլ ասում եք, օմեգա չի, դավաճան չի, կապիտուլյանտ չի, նիկոլ չի:

Բա ի՞նչ է»:

Կիսվել