Հետիոտնին մահացու վրաերթի ենթարկելու դեպքով ձերբակալվել է 29-ամյա մի երիտասարդ
Երեկ՝ փետրվարի 4-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Շիրազ Խաչատրյանի որոշմամբ ձերբակալվել է Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Գևորգ Է․-ն։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ 29-ամյա Գևորգ Է․-ն չունենալով վարորդական իրավունքի վկայական, երեկ իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող Լոռու մարզի բնակիչ 85-ամյա Ա․ Ն.-ին, ով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց գիտակցության չգալով մահացել էր։
Քննիչի ձերբակալման մասին որոշումից հետո Գևորգ Է․-ն տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ձերբակալվածների պահման վայր։
Նշենք, որ փետրվարի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Գևորգ Է.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին։



