Մամուլ

Հետաքրքիր էվոլյուցիա ապրեց Լուկաշենկոյի մականունը

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշեկոյին:

«Հետաքրքիր էվոլյուցիա ապրեց Լուկաշենկոյի մականունը։ Սկզբից ասում էին՝ կարտոֆիլային բռնապետ, հետո՝ կոլխոզեն ֆյուրեր։ Հիմա համադրվել ա, ասում են կարճ՝ պյուռեր։ Մի կարճ բառի մեջ էնքան իմաստ ա ճխտված»,- գրել է Մարտիրոսյանը:

Բելառուսի նախագահը հայտարարել է, թե իր համար զարմանալի է, որ Հայաստանը «նեղացել է» այն բանի համար, որ Ադրբեջանը զենք է գնել Բելառուսից և դա կիրառել Լեռնային Ղարաբաղի պատերազմում:

Նա չի հերքել, որ որպես Հայաստանի հետ նույն ռազմական կառույցում՝ ՀԱՊԿ-ում գտնվող երկիր, Ադրբեջանին զենք է վաճառել՝ ընդգծելով, թե բաց են եղել նաև Հայաստանի համար:

«Ով փող է վճարել, նա էլ ապրանք է ստացել»,- ասել է Բելառուսի գործող ղեկավարը:

Բացի այդ, նա դժգոհել է ՀՀ վարչապետի վարած քաղաքականությունից:

Կիսվեք էջում