Մամուլ

Հետախուզում է հայտարարվել Խաչատուր Քոքոբելյանի եղբոր 23-ամյա տղայի նկատմամբ

Հետախուզում է հայտարարվել Խաչատուր Քոքոբելյանի եղբոր 23-ամյա տղայի նկատմամբ

Shamshyan.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել Երևանի բնակիչ 23-ամյա Յուրի Քոքոբելյանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հետախուզվում է ՀՀ Քր.Օր.-ի 344 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, իսկ նա Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի եղբոր՝ «ԷԿՈ ֆրուկտ» ՍՊԸ համասեփականատեր Վաչիկ Քոքոբելյանի տղան է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել