«Հեռու մնացեք Նժդեհից, նա մեր ազգի համար հերոս է այնպես, ինչպես ռուսների համար Սուվորովը»․ Շարմազանով
Հեռու մնացեք Նժդեհից, նա մեր ազգի համար հերոս է այնպես, ինչպես ռուսների համար Սուվորովը։ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ռուսաստանի Դաշնության Արմավիրի մարզի Դումայի պատգամավորներից մեկը (անունը միտումնավոր չեմ հիշատակում) ներկել է եկեղեցու բակում տեղադրված Գարեգին Նժդեհի հուշաքարը:
Այս վանդալիստական ակտն արդյունք է հականժդեհական պառանոյիկ քարոզի, որ վերջին շրջանում իրականացվում է մեր դաշնակից ու եղբայրական պետության որոշ շրջանակների կողմից:
Այս խուլիգանական արարքը դատապարտելի է և կարծում եմ` նախևառաջ պետք է դատապարտվի հենց Ռուսաստանի իշխանությունների կողմից: Ցանկացած փորձ Նժդեհին ներկայացնել որպես հակառուս և նացիզմի ջատագով, անթույլատրելի է և ստանալու է իր արժանի պատասխանը:
Հ. Գ. «Հայ ցեղակրոնի դաշնակիցը ռուս մեծ ժողովուրդն է». Գարեգին Նժդեհ
Հ. Հ. Գ. Հեռու մնացեք Նժդեհից: Նժդեհը մեր ազգի համար հերոս է այնպես, ինչպես ռուսների համար Սուվորովը»: