Հեռացե՛ք ի շահ հայկական ֆուտբոլի․ Սարգիս Հովսեփյան
Հեռացե՛ք ի շահ հայկական ֆուտբոլի․ Սարգիս Հովսեփյան
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին ավագ Սարգիս Հովսեփյանը հայտարարել է.
«ՀՖՖ ներկայիս կազմը՝ Արմեն Մելիքբեկյանի և Արմեն Նիկողոսյանի գլխավորությամբ, պետք է ներողություն խնդրեն հրաժարականը ուշացնելու համար: Ձեր կառավարման տարիներին տեղի ունեցող վատ իրադարձությունները և գրանցված արդյունքները փաստեր են, տեսել են բոլորը, և դա իրականություն է:
Ժամանակն է, որ բոլորը ընդունեն, որ սխալվել են և ձախողել են Ֆուտբոլի կառավարումը , քանի որ այն ղեկավարել են ոչ պրոֆեսիոնալ մարդիկ: Դուք ունեցել եք տասնյակ 2 ամիսներ, տարիներ, բայց ոչ մի դրական փոփոխություն տեղի չի ունեցել՝ տեղի է ունեցել ճիշտ հակառակը, իսկ եթե կարճ ժամանակում հնարավոր էր Հայկական ֆուտբոլի պատիվը բարձր պահել, ինչու՞ դա տեղի չի ունեցել:
Ընդունե՛ք իրականությունը, հրաժարական տվեք, հեռացե՛ք ի շահ հայկական ֆուտբոլի»: