ՄամուլՏեսանյութ

Հեռախոսով տեղորոշելու օրենքի նախագիծը ընդունվեց (տեսանյութ)

Հեռախոսով տեղորոշելու օրենքի նախագիծը ընդունվեց

ԱԺ արտահերթ նիստում երկրորդ վերջնական ընթերցմամբ ընդունեցին «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և հարակից օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը։

Օրենսդրական փոփոխությունները նախատեսում են, որ արտակարգ դրության ռեժիմի պայմաններում համապատասխան մարմինները հասանելիություն կստանան հասարակական էլեկտրոնային ցանցի տվյալների հավաքմանը։

Այսպես, կառավարությունը հնարավորություն կունենա հետեւել այն քաղաքացիների գտնվելու վայրին, նրանց տեղաշարժին, ինտերնետ-միացումներին, կոնտակտներին, նրանց հետ կապված հեռախոսահամարներին, համարի վերահասցեավորմանը, ինչպես նաեւ զանգերին, դրանց տեւողությանը, սակայն արդարադատության նախարարության հավաստիացումներով՝ ոչ խոսակցության բովանդակությանը։

Քաղաքացիների անձնական տվյալների փոփոխությունները եւ հավաքելու հնարավորությունը կտարածվեն միայն համավարակի հետ կապված արտակարգ ռեժիմի ժամանակահատվածի վրա։

Տեսանյութը ստորև

Կիսվել