Հեռախոսահամարների մեծ բազայի արտահոսք է եղել, մոտ 280 հազար հայաստանցու համար կա․ Սամվել Մարտիրոսյան
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Հեռախոսահամարների մեծ բազայի արտահոսք է եղել։ Մեջը մոտ 280 հազար հայաստանցու համար կա։ Ամենայն հավանականությամբ, Getcontact-ի բազան ա։ Ու, ոնց տարիներ զգուշացնում էի, էդ էլ սիրում երեւում ա։
Բազմաթիվ մարդկանց համարներ կան, որտեղ հստակ երեւում է իրենց հատուկ ծառայություններին պատկանելությունը։ Քանի որ ընկերներից մեկը տենց ա նշել մոտը։ Ազգովի ազգային անվտանգության դեմ ենք աշխատում։ Շնորհավոր հերթական անգամ»։