«Հեչ մարդ ընձի պալյուբոմի չի ընդունե, ես չեմ կրնա անձնական կյանք ունենալ, ես ըսպես վարի կերթամ»․ Մելինե Դալուզյան
Երբ որ ընձի կըսեին աղջիկ, ես կխեղդվեի, կկծկվեի: Մանկուց ես մարդկանց նայելուց չէի ուզե պատկերացնել իրանց սեռը: Ես կարայի տղուն ասեի` դու տղա՞ ես, թե՞ աղջիկ: Սաղ զարմացած նայում էին` ո՞նց կարա էդպիսի հարց տա: Ես չէի ուզե ինչ-որ մարդու վնաս տալ իմ դիմելաձևով:Մարզիչս ընձի կըսեր շորիկ հագիր, կըսեի` դու քեզի շորիկով կպատկերացնի՞ս, երբ որ դու շորիկ հագնես, ունքերդ պոկես, ես է կենեմ:17 տարեկան էի:
Աղջկա հետ փաթթվելու համար մարզիչս ընձի ծեծեց: Ըդորից հետո ընձի հա երդում ուտել կուտար, որ ես աղջկա հետ չեմ: Ես ինքնապաշտպանական ռեակցիայով ստիպված սուտ երդումներ կուտեի, որ ընձի փրկեի: Ինքը կըսեր` տեսեք, ստախոս է, րոպեն մեկ սուտ երդումներ կուտե: Ես սուտը չէի սիրե, բայց ստիպված էի պաշտպանվելու համար ստել, որտև ես գիտեի, որ ճիշտը ընձի կրնա սպանե:
Մե պահ էկավ, երբ որ կհասկնայի` հեչ մարդ ընձի պալյուբոմի չի ընդունե, ես չեմ կրնա անձնական կյանք ունենալ, ես ըսպես վարի կերթամ, ես կուզեի վերացնեի ընձի, ես կուզեի պռոստը մեռնեի: Ինձի չէի կրնա պատկերացնե, որ ես էնքան ուժեղ եմ, որ էս ամեն ընչի դեմը կպայքարեմ, կհաղթեմ, ես կունենամ իմ ընտանիքս, ես երջանիկ կեղնիմ:Ինձի կթվար էնքան ըդպես իրանց ըսած ձևով կապրիմ` մի օրըմ կհոգնիմ, ու որոշել էի էդ ժամանակ ինքնասպան էղնեի, փրկվեի: Հետո ուժ գտա, որ էդ ինքնասպանությամբ ես հեչ բան չեմ լուծե:
Ավելի ճիշտ է ես իմ ապրելովս, իմ երջանիկ էղնելովս իրանց ապացուցեմ, որ ես ըսպես կամ ու ձեզնից ուժեղ եմ, որովհետև ես իմ կյանքս կապրիմ` չխորտակելով ձեր կյանքերը, իսկ դուք` ձեր կյանքը թողած, իմ կյանքս կապրիք ու կուզեք իմ կյանքս խորտակեք: