Օգտակար

Հեշտությամբ ազատվեք աչքերի շուրջ առաջացող կնճիռներից

Հեշտությամբ ազատվեք աչքերի շուրջ առաջացող կնճիռներից

Կնճիռների առաջացման հիմնական պատճառներն են` մաշկի ոչ առողջ վիճակը, կոսմետիկայի ներգործությունը և արևից աչքերը կկոցելը: Աչքերի շուրջ մաշկը շատ նուրբ է, արագ չորանում է, որի հետևանքով էլ առաջանում են կնճիռները:

Եկեք պարզենք, թե ինչ միջոցներով կարող ենք ազատվել այդ կնճիռներից կամ դրանք ավելի քիչ տեսանելի դարձնել:

Հալվեն (Ալոե վերա) հիանալի միջոց է աչքերի շուրջ գտնվող կնճիռներից ազատվելու համար: Վերցնում ենք հալվեի տերևը և քամում նրա հյութը. Քնելուց առաջ հալվեի հյութը նրբորեն քսում ենք աչքերի շուրջը գտնվող կնճիռներին:

Իսկ եթե տանը չի աճում հալվե, ապա կարող եք դեղատնից գնել հալվեի գել, որի մեջ հալվեի պարունակությունը պետք է լինի 98%: Եվ այդ գելով պետք է պատել աչքերի շուրջ գտնվող կնճիռները:

Կիսվել