Ազատ խոսք

Հենց նախագահ Քոչարյանի օրոք՝ 2005-ին, այդ կնիքի վրա հայտնվեց Արարատը․ Արթուր Սուքոյան

«Բժշկության դեմ ապստամբած և մի կերպ հղիությունը հաղթահարածները փորձում են արդարացնել Արարատի ջնջումը, թե բա՝ «Քոչարյանի ժամանակ էլ չի եղել կնիքի վրա»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը։

«Զարմանալի և միաժամանակ գովելի է, որ իրենց քաղաքական նշաձողը դարձել են հենց Քոչարյանի տարիները։

Բայց եթե ուզում եք նմանվել՝ գնացեք մինչև վերջ։ Արցախ, Ցեղասպանության ճանաչում, անվտանգություն, տնտեսական աճ, արտաքին պարտքի նվազում։ Փորձեք դա էլ կրկնել։

Բայց պետք է հիասթափեցնեմ նրանց․ հենց նախագահ Քոչարյանի օրոք՝ 2005-ին, այդ կնիքի վրա հայտնվեց Արարատը, իսկ 2007-ին էլ այն փոփոխվեց՝ դառնալով ավելի գեղեցիկ ու խորհրդանշական տարբերակով։

Սակայն, եթե այդպես էլ չլիներ, տարբերությունը չեք տեսնու՞մ նրա մեջ, որ ինչ-որ բան ժամանակին չի եղել, և նրա մեջ, որ եղել է ու դա վերացնում են (չլինել ≠ լինել ու վերացնել):

Եթե ձեր տրամաբանությամբ այն ինչ ժամանակին չի եղել, կարելի է վերացնել, ուրեմն մի փոքր հուշում տամ ձեզ՝ Նիկոլը 1974-ին չի եղել»,-գրել է նա։