Ազատ խոսք

Հենց հիմա վճռվում է 2 դպրոցական եղբայրների քրեական կամ երախտավոր հավատացյալի ճակատագիրը

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հենց հիմա վճռվում է 2 դպրոցական եղբայրների քրեական կամ երախտավոր հավատացյալի ճակատագիրը

..Նայած ինչ դատավոր նրանց բաժին կհասնի

Պարզվում է՝

այս ուշ գիշերին ԶՊՎ-ում են պահվում Սուրբ Աննայի բակում Նիկոլի գալուն այսօր բուռն արձագանքած երկու տղաները, որոնք ընդամենը դպրոցականներ են` Դավիթ ու Միքայել Մինասյան եղբայրները

Դավիթն ու Միքայելը Երեւանի √29 ավագ դպրոցի շատ օրինակելի եւ գերազանց սովորող աշակերտներ են , այո’

ԳԵՐԱԶԱՆՑ ՍՈՎՈՐՈՂ աշակերտներ

Եւ երկուսն էլ մոր տառապանքով, մոր ջանքերով մեծ երազանքներ ունեին` իրենց վառվռուն երիտասարդության ու լուսավոր ապագայի համար

Բայց այս երկու աշակերտների ապագան հիմա զոհասեղանին կդնեն երեւի Նիկոլին քծնելու պատրաստ, շեֆապաշտ մի երկու ստրկամիտ քննիչներ` հաշվի չառնելով անգամ մի շատ կարեւոր փաստ`

Դավիթի ու Միքայելի համեստ ընտանիքը լրիվ ապաքաղաքական է ու դա շատերը կվկայեն

Բայց հիմա մեղավոր վիճակում է հայտնվել , ինչե թե

դաստիարակել է 2. զուսպ հավատավոր զավակ,նընդամենը Եկեղեցու հավատավոր երիտասարդներ, ովքեր լսել ու կարդացել են ընդդեմ Եկեղեցու պոռոտախոսությունները եւ շատ բնական է, որ վիրավորված կլինեին

Հիմա

Էս սիրուն տղերքին , նոր կյանք մտնող տղերքի համար պիտի երանի տանք , որ մի դաժան դատավոր չհանդգնի զոհաբերել իրենց` հանուն կարիերայի

Չփորձի Մասիսը ,, Ֆարխոյանը կամ մեկ ուրիշը այս երկու ապագա զինվորներին, երկու գերազանց սովորող ձագերին քրեական հոդված մեղսագրելով` խեղելով նրանց ապագան դեպի կալանավայր ու դեպի հանցավոր աշխարհ տանելով

Իրենց ապագան նոր նոր է սկսվում, մարդիկ

Խնայեք..

Խնայեք ,.Աստված սիրեք, հարգեք նրանց կարծիքը ու մի տարեք էս ձագերին խուժան հանցավոր աշխարհի նկուղներ

Ափսոս են, մեղք մի վերցրեք ձեր վրա

ՈՉԻՆՉ ՀԱՎԵՐԺ ՉԷ»։

Կիսվեք ձեր էջում