ՄամուլՏեսանյութ

Հենրիխ Մխիթարյանի մորը վիրավորել էին․ հայտարարել էին, որ եթե Հենրիխ Մխիթարյանի մայրը գա Իտալիա, մենք չենք գնա․ Սուրեն Բաղդասարյան

Հենրիխ Մխիթարյանի մորը վիրավորել էին․ հայտարարել էին, որ եթե Հենրիխ Մխիթարյանի մայրը գա Իտալիա, մենք չենք գնա․ Սուրեն Բաղդասարյան

«Ֆուտբոլասերները բոլորը գիտեն՝ Հենրիխ Մխիթարյանն այն կիրթ անձնավորությունն է, որ ես չեմ կարող ասել՝ այս բախտախնդիրների պատճառով է հեռացել կամ մեկ այլ բան:

Բայց մորը վիրավորել են այն իմաստով, որ երբ մեր հավաքականը պետք է գնար Իտալիայի հավաքականի հետ խաղալու, կանգնել, հայտարարել էին, որ եթե Հենրիխ Մխիթարյանի մայրը գա Իտալիա, մենք չենք գնա»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների լեգենդի՝ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, համաշխարհային ֆուտբոլի գերաստղ Հենրիխ Մխիթարյանի՝ Հայաստանի ազգային հավաքականում խաղալուց հրաժարվելու պատճառներին:

Նա նկատեց՝ խոսքն այն մարդու մասին էր, ով պատահական մարդ չէր ֆուտբոլում:

«Մարինա Թաշչյանը 25 տարի աշխատել էր Ֆեդերացիայում, կապված էր ֆուտբոլի հետ: Հարցը նա չէր, որ նա Հենրիխ Մխիթարյանի մայրն է: Նրա ամուսինն էլ՝ Համլետ Մխիթարյանը, մեր ֆուտբոլում վերջին տեղում չի եղել:

Ուղղակի բարոյական չէր, որ իր մոր նկատմամբ այդպես վարվեին, ինքը շարունակեր խաղալ հավաքականում: Ու դրա համար նա ստիպված հրաժարվեց, որևէ հայտարարություն չարեց, բայց ես լավ գիտեմ:

Մայրն ինքն էլ հրաժարվեց Ֆեդերացիայի հետ համագործակցելուց ու հայկական ֆուտբոլից ընդհանրապես: Իսկ մեր հավաքականը 9:1 հաշվով պարտվեց Իտալիայի հավաքականին»,- ասաց Սուրեն Բաղդասարյանը:

 Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կիսվել