Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու։ «Արսենալ»-ը մտադիր է Մխիթարյանին չընդգրկել Եվրոպայի լիգայի եզրափակչի հայտացուցակում՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Արսենալի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին ասել է – «Նա չի կարող մեկնել այնտեղ, իմ աշխատանքը ֆուտբոլն է, մեր համար առաջնային կարևորությունը մեր ֆուտբոլիստի անվտանգությունն է:
Ես հարգում եմ յուրաքանչյուր մարդու, ես հարգում եմ յուրաքանչյուր մշակույթ, ես հարգում եմ յուրաքանչյուր երկիր: Բայց ես չգիտեմ, թե ինչ իրավիճակ է յուրաքանչյուր երկրում տիրում»:
Եվրոպա լիգայի եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին: «Արսենալի» մրցակիցը «Չելսին» է: