Հեղուկ գազի գինը թանկացավ 40 դրամով
Հեղուկ գազի գինը թանկացավ 40 դրամով
Bavnews.am-ը տեղեկացավ, որ շուկայում արդեն երկու մի քանի օր է ինչ հեղուկ գազի գնաճ է նկատվում։ Հեղուկ գազի գինը 100 դրամից հասել է մինչև 140 դրամ։
Հետևելով թանկացման գներին, կարող ենք փաստել, որ օրեցօր այն թանկանում է 20 դրամով։
Հեղուկ գազ հիմնականում ներկրում են Իրանից ու Ռուսաստանից, սկսել են նաև Իրաքից ներկրել, ու անհասկանալի է, թե ինչու է շուկայում խաղացողների ավելացմանը հակառակ՝ թանկանում տվյալ ապրանքը։
Նշենք, որ վերջին օրերին ինտենսիվ թանկանում է նաև բենզինը։