ՄամուլՇոու-բիզնեսՏեսանյութ

Հեղափոխությունից հետո ժպիտը եկավ քաղաքի վրա. հիմա նորից սկսել ենք իրար չսիրել․ Հրանտ Թոխատյան (Տեսանյութ)

Հեղափոխությունից հետո ժպիտը եկավ քաղաքի վրա. հիմա նորից սկսել ենք իրար չսիրել․ Հրանտ Թոխատյան

Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը:

Հարցին՝ թե արդյոք թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի քաղաքացիների սպասելիքներն ու ակնկալիքներն արդարացվել են, Հրանտ Թոխատյանը նշեց.

«Աշխարհը կարող է պրոգրես ապրել, երբ նոր ուժեր են գալիս, նոր մտածելակերպ, նոր կարողություններ:

Երբ սկսել էին փնովման գործընթացը, ես ասում էի՝ սպասենք ոտքի կանգնեն, հասկանան՝ ուր են եկել, որ կարողանան իրենց գիտելիքները ներդնել երկրի զարգացման համար, ցավոք այդ գործընթացը շատ երկար է տևում:

Թավշյա հեղափոխությունից հետո ժպիտ եկավ քաղաքի վրա, ջերմ, լուսավոր ժպիտ, որ հեռացել էր վարդագույն հրաշքից՝ Երևանից… Ես հույս ունեի, որ այս քաղաքի բարիությունը կվերադառնա…

Գորշությունը պետք է հեռանա մեզանից: Իսկ հիմա նորից սկսել ենք իրար չսիրել, չնկատել, անտեսել:

Առավել մանրամասն՝ 1in.am-ի տեսանյոթում

Կիսվել