Հեղափոխությունը շարունակվում է, մենք եռալու ենք․ Լենա Նազարյան (Տեսանյութ)
Հեղափոխությունը շարունակվում է, մենք եռալու ենք․ Լենա Նազարյան
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը:
-Աժ-ում քննարկվո՞ւմ է Սահմանադրական դատարանի ճգնաժամի հանգուցալուծման նոր տարբերակ:
-ԱԺ այդ հարցը դեռ չի հասել Ազգային ժողով, բայց քննարկումներ տեղի են ունենում մեր կուսակցությունում և կառավարությունում:
Ներկայացնեմ՝ ինչ սցենար է նախատեսվում. 2015թ. սահմնադրական փոփոխությունների համաձայն՝ պետք է ունենայինք մի ՍԴ, որտեղ դատավորները պաշտոնավորում են 12 տարի, իսկ ՍԴ նախագահը՝ 6 տարի՝ ընտրվելով ՍԴ դատավորների կազմից, բայց փաստացի հիմա չունենք այդ իրավիճակը, և նախատեսվում էր հանրաքվեի միջոցով շտկել այդ խնդիրը, բայց պատահեց համաճարակը, այժմ հանրային առողջության հարցերը գերակա են և փնրվում է այլընտրանքային տարբերակ՝ խորհրդարանի միջոցով խնդրին հանգուցալուծում տալու համար: Այդ նպատակով արդարադատության նախարարը նամակ է հղել Վենետիկի հանձնաժողով, հունիսին կստանանք պատասխանը:
Առաջարկվում է, որ հեռանան այն դատավորները, որոնք արդեն 12 տարի պաշտոնավարել են, և ՍԴ նոր նախագահ ընտրվի… Մենք ամեն ինչ արել ենք իրավական ճանապարհով առաջնորդվելու համար:
-Հրայր Թովմասյանը կարո՞ղ է նորից առաջադրվել:
-Կարող է առաջադրվել, բայց զրոյական շանսեր ունի:
-Ձեր ընդդիմախոսները մեկնաբանելով արտակարգ դրության երկարաձգումը, նշում են, որ իշխանությունը այդ ճանապարհն է ընտրում, քանի որ դեռևս պատրաստ չէ հանրաքվեի:
-Այդտեղ ոչ մի ողջամիտ բացատրություն չկա, ինչ է, իրենք չե՞ն տեսնում համավարակի տարածման տեմպերը:
-Դուք հավանաբար ծանոթ եք նաև այն դժգոհություններին, որոնք վերաբերում են դատաիրավական համակարգի բարեփոխումների՝ իշխանության ընտրած տարբերակին. արդարացի՞ են այդ դժգոհությունները:
-Մարդկանց մեծ սպասելիքները նրանց մղում են կառավարության գործունեությունը բացասական իմաստով գնահատել թավշյա՝ ասելով, որ բավարար չափով կոշտ մեթոդներ չեն կիրառվում: Այդ ընդդիմախոսների ձայնը համահունչ է մեր հեղափոխական օրակարգին:
Ես համաձայն եմ, որ դատաիրավական համակարգում դեռ փոփոխություններ տեղի չեն ունեցել, սա փաստ է, բայց մեր ընդդիմախոսները կասկածի տակ չեն դնում մեր մղումները՝ ունենալու ազատ և չկոռումպացված դատական համակարգ, հարցը մեթոդն է…
-Եվ դուք ընտրել եք փափուկ վեթինգի երկար ճանապարհը:
-Այո՛, կարող ենք այդպես բնորոշել: Ես հանրությունից խնդրում եմ համբերություն, որպեսզի անցնենք այս ճանապարհը:
Առավել մանրամասն՝ 1in.am-ի տեսանյութում