Մամուլ

«Հարցնում են, թե ինչու է պաշտոնական հարթակներից անհետացել «Կյանք ու կռիվ» ֆիլմը. պարզեք «Շարմ հոլդինգ» ընկերությունում». Մհեր Մկրտչյան

«Շատ ֆեյսբուքյան ընկերներ և լրագրողներ հարցնում են, թե ինչու է բոլոր պաշտոնական հարթակներից անհետացել «Կյանք ու կռիվ» ֆիլմը: 

Իմ արձագանքը եղել է ` պարզեք «Շարմ հոլդինգ» ընկերությունում: Բայց ըստ ինձ հասնող տեղեկությունների ֆիլմի իրավունքները այժմ պատկանում են Հ1 հեռուստաալիքին: Հետևաբար ֆիլմի անհետանալու մասին հարցերը կարող եք ուղղել հենց Հանրայինի ղեկավարությանը: Ամեն դեպքում լավ չի լինի, որ հայերը տեսնեն ֆիլմ հայերի հաղթանակի մասին, ուժեղ հայկական բանակի մասին… Հերոսների մասին:

Սիրուն չի ստացվի…

Անհարմար է…

Ամեն ինչ տրամաբանական է»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ֆիլմի ռեժիսոր Մհեր Մկրտչյանը: