ԱշխարհՏեսանյութ

Հարցին, թե ի՞նչ է կերել այսօր, սիրիացի փոքրիկի պատասխանը լսելուց հետո, այլևս ոչինի կուլ չի գնում (Տեսանյութ)

Հարցին, թե ի՞նչ է կերել այսօր, սիրիացի փոքրիկի պատասխանը լսելուց հետո, այլևս ոչինի կուլ չի գնում:

Մարդի՛կ, խնդրում եմ ուշքի եկեք, ամեն մի քայլ անելուց մտածեք։ Բնական աղետներ, դժբախտ պատահարներ․․․ դրանք ևս շա՜տ անդառնալի ու վշտալի են, բայց պատերազմը, դա գիտակցված մահ է։

Մահ, որի հետևանքով շատ այրիացած կանայք կյանքի հետ պայքար են մղում, որ իրենց ձագուկներին կարողանան պահել, կերակրել, մեծացնել։ Բայց, թե ի՞նչ է կատարվում այդ երեխաների ներսում՝ գիտեն միայն իրենք և իրենց Աստված։

Երբեմն ուզում եմ բարձր, շա՜տ-շա՜տ բարձր գոռալ․ «Մարդի՜կ, վերջ տվեք այս պատերազմներին։ Աստված մեզ հնարավորություն է տվել, որ մենք ապրեն ու վայելեք այս երկրագնդի վրա առկա հրաշքներն ու գեղեցկությունը, և ոչ թե հոշոտենք իրար։

Այս անտանելի պատերազմը մի օր կավարտվի, բայց այս և բոլոր պատերազմից տուժված երեխաների հոգու փոթորիկը, երբեք չի դադարի մոլեգնել»։

Այս տեսանյութը պատահաբար տեսա ու չնկարագրեմ, թե հոգիս ինչպես տակնուվրա եղավ։ Ամեն անգամ, երբ այս փոքրիկի աչքերը վերհիշում եմ, ամաչում եմ, որ ես կուշտ եմ․․․

Ցավում է սիրտս, շա՜տ է ցավում․․․

Կիսվել