Մամուլ

Հարկային լուծը երեք անգամ բարձրացավ․ միջազգային բեռնափոխադրողների բողոքի ակցիան շարունակվում է

Այսօր վաղ առավոտից Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա են կազմակերպել Կառավարության շենքի դիմաց։ Աշխատակիցները նշում են, որ նոր օրենքների պատճառով տուժելու են և իրենք, և հասարակ ժողովուրդը․

«Մենք մինչև 2018թ. աշխատում էինք հաստատագրված վճարով, իսկ հիմա ընդհանուր դաշտ դարձրին մեր հարկատեսակը և եռակի անգամ բարձրացավ մեր հարկային լուծը»,- նշեց նրանցից մեկը:

Ակցիայի մասնակիցները բողոքում են նաև ճանապարհահարկի թանկացումներից, նրանց մեջ էին նաև իրացման գոտու բնակիչները։

Ներկաները փաստեցին, որ ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ մինչև իրենց կողմից բարձրացրած խնդիրները լուծվեն։

Նարնք ներկայացրին, որ բազմիցս նամակներով դիմել են կառավարությանը, բայց ապարդյուն, հիմա ակնկալում են, որ իրենք կնստեն կլոր սեղանի շուրջ և կլսեն իրենց խնդիրները։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել