«Հարգիր քեզ ու ջնջիր բոլոր նրանց համարները, ովքեր քեզ ժամանակին չեն գնահատել». Անի Երանյան
Դերասանուհի, երգչուհի Անի Երանյանը Ինստագրամի իր էջում գեղեցիկ լուսանկար է հրապարակել և գրառում կատարել․ «Հարգիր քեզ , հարգիր այնքան, որ չլինես փոշոտված կիթառ, որին կես տարին մեկ անգամ են ձեռքները վերցնում՝ ձանձրույթը ցրելու համար։
Թույլ մի տուր քեզ լինել «տրամադրությամբ» ու «ժամանակ առ ժամանակ»։ Հարգիր քեզ այնքան ուժեղ, որ չլինես նախուտեստ ուրիշի կյանքի տոնի ժամանակ։ Հիշի՛ր, լավ է մի բաժակ ջուրը, որը քոնն է, քան կեղտոտ ձեռքերով լցված ուրիշի վիսկին։ Հարգիր ու քեզ թույլ մի տուր լինել երրորդ ավելորդ։
Հարգիր քեզ ու ջնջիր բոլոր նրանց համարները, ովքեր քեզ ժամանակին չեն գնահատել։ Հարգիր քեզ ու մարդկանց մի տուր այնքան թանկարժեք հնարավորությունները, որոնց արժանանալու համար պետք է ծնկաչոք խնդրել, ոչ թե ստանալ ամբողջ տարվա բաժանորդագրությամբ հնարավորություն։ Հարգիր քո նյարդերը, առողջությունդ և կյանքդ, այլապես դրանց կճմլեն, ինչպես թղթի մի կեղտոտ կտոր։
Գրողի ծոցն ուղարկիր նրանց, ովքեր քեզ կստիպեն տատանվել քո իսկ հանդեպ հարգանքի ու սկզբունքներիդ մեջ։ Հարգիր քեզ և մի փոխիր քո թանկարժեք տարիներն ի պատասխան մի համբույրի ու սառն անկողնու։ Իմացիր, որ մաքուր դատարկությունն ավելի լավ է, քան բազմությունը, որի համար միևնույնն է։
Սիրիր այսօրը՝ այն անկրկնելի է»։